|
Փոխարժեքներ
03 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.14 |
| EUR | ⚊ | € 421.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.1956 |
| GBP | ⚊ | £ 491.01 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Արևմուտքը փաստացի փորձում է Հայաստանը որպես զենք օգտագործել Ռուսաստանի դեմ։ Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Վեստի»-ին տված հարցազրույցում։
ՌԴ փոխվարչապետի խոսքով` այս իրավիճակում Երևանը պետք է կողմնորոշվի՝ արդյոք դաշնակցում է ՌԴ-ի հետ, թե ակնկալում է արևմտյան երկրների աջակցությունը։
«Եվ եթե նրանք կարծում են, որ ԵՄ–ում ընդգրկվելը կտա նույն արդյունքները, ինչպես ասում են` welcome, դա իրենց իրավունքն է։ Բայց կա՛մ նրանք ԵԱՏՄ-ում են և մեր դաշնակիցներն են, և այդ ժամանակ մենք նրանց աջակցում ենք, կա՛մ գնում են այնտեղ և ակնկալում նրանց աջակցությունը, ովքեր փաստացի այսօր փորձում են Հայաստանն օգտագործել որպես զենք Ռուսաստանի դեմ», – ասել է նա։