|
Փոխարժեքներ
25 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Ներկա փուլում Ադրբեջանն ու Հայաստանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրին։ ТАСС-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բաքվում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ նա գտնվում է պաշտոնական այցով։
«44-օրյա պատերազմից հետո պատմական հնարավորություն է ստեղծվել տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։ Մենք կարծում ենք, որ այսօր, առավել քան երբևէ, խաղաղության համաձայնագրի հասնելու այս հնարավորությունը շատ ավելի իրական է և այլևս չպետք է խուսափել դրանից։ Մենք ողջունում ենք դրական առաջընթացը Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական խաղաղության համաձայնագրի կնքման և սահմանների սահմանման ուղղությամբ»,- ասել է նա։