|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱՄՆ-ն ցանկանում է համոզված լինել, որ կկարողանա օգնության հասնել կարիքի մեջ գտնվող տարբեր մարդկանց, այդ թվում՝ էթնիկ հայերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ԱՄՆ գլոբալ առաջնորդության կոալիցիայի հարգանքի տուրքի արարողությանը, որի ժամանակ արժանացել է 2023 թվականի Գլոբալ առաջնորդության մրցանակի։
«Ամբողջ աշխարհում կան մարդիկ՝ լինեն դրանք էթնիկ հայեր, ռոհինջաներ թե սուդանցիներ և այլք, որոնք օգնության կարիք ունեն. մենք ցանկանում ենք երաշխավորել, որ ԱՄՆ-ն օգնության կհասնի նրանց», - ասել է Բլինքենը։
ԱՄՆ պետքարտուղարը թեմային անդրադարձել է Կոնգրեսում լրացուցիչ արտակարգ ֆինանսավորման փաթեթի շուրջ ընթացող քննարկումների համատեքստում. փաթեթը ներառում է ֆինանսական աջակցություն Ուկրաինային, Իսրայելին, ինչպես նաև՝ ֆինանսավորում տարբեր հումանիտար նպատակների համար։