|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բաքվի Գանջելիք կառավարական նստավայրում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Վրաստանի կառավարության վարչակազմը։
«Կողմերի ուշադրության կենտրոնում են եղել Վրաստանի և Ադրբեջանի միջև բարիդրացիական, բարեկամական հարաբերությունները և երկրների միջև ռազմավարական գործընկերության հարցերը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը նշվել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կդառնա Եվրոպա-Կովկաս-Ասիա երկաթուղային միջանցքի մաս։
«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել լայնածավալ նախագծի մշակմանը` Սևծովյան սուզանավային մալուխի` Հարավային Կովկասի էկոլոգիապես մաքուր էներգետիկ ռեսուրսների մատակարարման ԵՄ շուկային և դրա առանձնահատուկ կարևորությանը: Կողմերը քննարկել են նաև աշխարհում և տարածաշրջանում անվտանգության հարցեր։ Վրաստանի կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Ադրբեջանը շատ շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրի Հայաստանի հետ»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ղարիբաշվիլին Ալիևի հրավերով Բաքվում է՝ մասնակցելու Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսական համաժողովին։