|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդյունավետ է գնահատել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները: Այս մասին Twitter- ում հայտնել է Վրաստանի վարչապետը:
«Հայաստան կատարած իմ այցի ընթացքում արդյունավետ բանակցություններ եղան Նիկոլ Փաշինյանի հետ: Մենք քննարկեցինք երկկողմ համագործակցությունը, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության նոր նախաձեռնությունը և ակտիվ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը` տարածաշրջանում կայուն խաղաղության և զարգացման ավելի շատ հնարավորություններ ստեղծելու համար»,- գրել է Վրաստանի վարչապետը: