|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թբիլիսիի եւ Բաքվի ռազմավարական գործընկերությունը քննարկել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, հայտնում է «Georgia-online»-ը:
Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Հասանովին «Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու համար, եւ, իր հերթին, նաեւ վերահաստատել է Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության աջակցությունը»: Նշվել է, որ վրացական կողմը ողջունում է հակամարտությունների խաղաղ կարգավորումը եւ պատրաստ է նպաստել երկխոսությանը՝ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում հաջող երկկողմ համագործակցությանը, ընդգծվել է Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով անցնող էներգետիկ եւ տրանսպորտային ուղիների դերը եվրոպական մայրցամաքի էներգետիկ անվտանգության գործում:
Ուշադրության կենտրոնում է եղել նաեւ Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ եռակողմ համագործակցությունը, որը «հազվագյուտ տարածաշրջանային մեխանիզմ է եւ հնարավորություն է տալիս քննարկել կարեւոր հարցեր՝ բարձրաստիճան պաշտոնյաների, արտգործնախարարների, պաշտպանության նախարարների եւ այլ գերատեսչությունների մակարդակով»:
Վարչապետը ողջունել է երկկողմ պաշտպանական համագործակցության պլանը, որը ստորագրվել է այսօր: