|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթի դեմ նոր մեղադրանք է առաջադրվել, հայտնում է Ermenihaber.am-ը։
Մասնավորապես մեղադրականում նշվում է, որ Սամասթը սպանություն գործելիս եղել է 17 տարեկան և չնայած այն բանին, որ չի եղել Թուրքիայում ահաբեկչական համարվող FETÖ-ի (գյուլենական շարժ) անդամ, դրա անունից է կատարել հանցագործությունը:
Ըստ այդմ՝ Ստամբուլի գլխավոր դատախազությունը այս հիմքով պահանջում է Սամասթին դատապարտել ևս 7-12 տարի ազատազրկման:
Նշենք, որ 2007-ի hունվարի 19-ին Ստամբուլում Դինքի ոճրագործության մեջ մեղադրվող, մարդասպան Սամասթը բանտում դրսևորած «լավ պահվածքի» համար ազատ է արձակվել նոյեմբերի 16-ին, ինչն առաջ էր բերել հանրության և թուրքիայում գործող մի շարք ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների վրդովմունքը: