|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հոկտեմբերի 14-ին` ժամը 9.30-ին, ոստիկանության Արարատի բաժին ահազանգ ստացվեց, որ Այգավան գյուղում տղամարդու դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը գյուղի փողոցներից մեկի հարակից տարածքում հայտնաբերեց մոտ 30-40 տարեկան տղամարդու դի: Արտաքին զննությամբ մահացածի դեմքին հայտնաբերվեցին բռնության հետքեր:
Անհետաձգելի գործողություններով շուտով պարզվեց, որ մահացածը Ոսկետափ գյուղի բնակիչ Կարեն Բարսեղյանն է:
Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզների ջանքերով ընդամենը ժամեր անց պարզվեց նաև սպանությունը կատարած անձի ինքնությունը` նույն գյուղի բնակիչ, 1967 թվականին ծնված, նախկինում 5 անգամ դատապարտված Ռաֆիկ Ղևոնդյան, որը ժամը 16.15-ին, սպանություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Արարատի բաժին և խոստովանեց կատարածը:
Ռաֆիկ Ղևոնդյանը ձերբակալվել է: Քննությունը շարունակվում է: