|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի Սամաթիա թաղամասի այն բնակավայրի մոտ, որտեղ ապրում եւ սպանվել էր 84-ամյա հայուհի Մարիցա Քյուչուկը, անհայտ մեկը թալանել է մի խանութ, սակայն ձեռք չի տվել այնտեղ եղած սեյֆին: «Հյուրիեթ»-ի հաղորդմամբ` խանութի տերը սեյֆի վրա հայտնաբերել է հետեւյալ երկտողը.
«Լավ կլիներ, որ այն տանեի, քանի որ գումարի կարիք ունեմ, բայց քիչ բան եմ տանում: Մարդասպանը ես եմ»:
Կատարված սպանությունից եւ դրան հաջորդած մի շարք հարձակումներից հետո ավելի քան մեկ ամիս է անցել: Թուրքական ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում, սակայն ձերբակալվածներ կամ նույնիսկ կասկածյալներ չկան: