|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հոկտեմբերի 29-30-ը՝ իրենց աջակցությունը հայ ժողովրդին հայտնելու և Արցախից բռնի տեղահանված հայերի հետ հանդիպելու նպատակով, Հայաստանում էր գտնվում Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլաս Բեյի, իտալացի պատգամավոր Վինչենցո Սոֆոյի և Եվրոպական խորհրդարանի առաջիկա ընտրություններին ֆրանսիական «Reconquête» կուսակցության ցանկը գլխավորող Մարիոն Մարեշալի գլխավորած պատվիրակությունը։
Հայաստան կատարած այցի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել ՀՀ ընտրված պաշտոնյաների և քաղաքական առաջնորդների հետ, որոնց հետ քննարկվել են ստեղծված իրավիճակի և Արցախ Ադրբեջանի ներխուժման վերաբերյալ եվրոպական տարբեր պետությունների արձագանքների հետ առնչվող հարցերի լայն շրջանակ։
Պատվիրակությունը նաև հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։
Մասիս և Վարդենիս քաղաքներում պատվիրակության անդամները հանդիպել են Արցախից բռնի տեղահանված հայ ընտանիքներին, լսել նրանց պատմությունները, ծանոթացել խնդիրներին։
Պատվիրակության անդամները մտադիր են շարունակել եվրոպական հարթակներում բարձրաձայնել Արցախի ժողովրդի իրավուքնների մասին և ջանքեր գործադրել, որպեսզի Եվրոպական միությանը դիվանագիտական և տնտեսական գործուն քայլեր ձեռնարկի ադրբեջանական ռազմական ագրեսիայի զսպման և հայ ժողովրդի զավակների շահերի պաշտպանության ուղղությամբ։