|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում – II փուլ» ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների պատվիրակությունը ճանաչողական այցով եղել է Շվեդիայի Թագավորությունում:
Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից, նշելով, որ երկօրյա այցի ընթացքում պատվիրակությունն այցելել է Շվեդիայի զինված ուժերի հեծելազորային զորամասեր, Պահակային գունդ և ռազմական գործողություններում գենդերային հարցերի սկանդինավյան կենտրոն, ծանոթացել Շվեդիայի զինվորական կարգապահական համակարգին, ազգային պաշտպանության ինստիտուտի և ռազմական ոստիկանության գործունեությանը, Շվեդիայի զինված ուժերում կանանց ներգրավվածության խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: