|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հրազդանում թալանել են Տիգրան Արզաքանցյանի գործարանը՝ պատճառելով մի քանի միլիոն դոլարի վնաս: Այս մասին Oragir.News-ին հայտնել է Հրազդանի Կաքավաձոր թաղամասի բնակիչներից մեկը, որի անունը նրա իսկ խնդրանքով լրատվամիջոցը չի նշել։
Նրա խոսքով՝ տարածքը ժամանակին որպես ավտոպարկ է ծառայել, իսկ ավելի ուշ՝ ոսկու հումքի վերամշակման գործարան։
Լրատվամիջոցի զրույցակիցն, անդրադառնալով գողությանը, ասել է, որ խոսքը «Լեռնային հարստություն» ՍՊԸ-ի մասին է։
Կայքը փորձել է կապ հաստատել արտերկրում գտնվող Տիգրան Արզաքանցյանի հետ, սակայն զանգերն անպատասխան են մնացել։ Հրազդանում շրջանառվող լուրերի համաձայն՝ գործարանը թալանելու հետևանքով Տիգրան Արզաքանցյանին պատճառվել է շուրջ 100 միլիոն դոլարի վնաս։