|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով` Օշական գյուղում գտնվող` ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին պատկանող «Աշտարակի գինիներ» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել: Պարտատերերի առաջին ժողովը նշանակված է սեպտեմբերի 30-ին: Նշենք, որ պարտատերերն իրենց պահանջները պետք է ներկայացնեն Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում:
Դատարանի որոշմամբ` սնանկ է ճանաչվել նաև Արզաքանցյանին պատկանող «Գրեյթ վելլի քամփընի» ընկերությունը:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ դեռևս ամիսներ առաջ հիշյալ ընկերության մի խումբ աշխատակիցներ դատի էին տվել Արզաքանցյանին՝ պահանջելով իրենց աշխատավարձերը` մոտ 11 մլն դրամ: Մեր տեղեկություններով՝ դատարանը բավարարել է աշխատակիցների բողոքները և, որպես հայցի ապահովման միջոց, կալանքի տակ վերցրել ընկերության հաշիվները: