|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հայկական կողմի հետ շփումները շարունակվում են տարբեր մակարդակներով, և մենք ակնկալում ենք, որ մեր ազդակները կլսվեն ու կընդունվեն պատշաճ կերպով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանը միշտ հոգածությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին և երբեք չի եղել դրանց սրման նախաձեռնողը։
Ռուսաստանը մինչ այժմ արել է առավելագույնը՝ ամենադժվար իրավիճակներում Հայաստանի ժողովրդին աջակցելու հարցում, և այդպես կլինի նաև հետագայում։