|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Կիևի իշխանությունները իզուր են մերժում բանակցությունների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները, քանի որ ամեն ինչ կարող է վատթարանալ, գրում է РИА Новости-ն։
«Բայց նրանք ամեն ինչ մերժեցին։ Այս մասին ասվել է Շվեյցարիայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Սա նշանակում է, որ ցանկացած առաջարկ կմերժվի անօրինական կերպով՝ քննարկումը վերադարձնելով ամենասկզբին։ Իզուր: Հետագայում ավելի վատ կլինի», - լրագրողների հետ զրույցում ասել է նա։
Նա հավելել է, որ Կիևը դեռ հնարավորություն ունի ընդունելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնչեցրած առաջարկները և փորձելու խաղաղություն հաստատել, և յուրաքանչյուր հաջորդ առաջարկ ավելի վատ կլինի, քան նախորդը։
«Բայց եթե (Կիևի իշխանությունները-խմբ.) դա չանեն (չընդունեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը - խմբ.), ապա, ամենայն հավանականությամբ, իրադարձությունները կզարգանան այն սցենարով, որի մասին հիմա խոսում են։ Այսինքն՝ մեր հարձակողական գործողությունները շարունակվելու են, իսկ թե որտեղ կավարտվի հենց այն սանիտարական գոտու սահմանը, որի մասին խոսել է մեր երկրի նախագահը, դժվար է ասել։ Հավանական է, որ այս ամենը չի լինի ուկրաինական ներկայիս իշխանությունների օգտին»,- ընդգծել է Մեդվեդևը։