|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Թուրքիայի նախագահը հերթական անգամ գաղտնազերծեց Հայաստանի գարշապետին, ասելով, որ Արցախի վրա հարձակման մասին, այդ արարածը տեղյակ է եղել և արցախահայերին սպառնացող ցողասպանության մասին, ձայն-ծպտուն չի հանել՝ մասնակից դառնալով ոճրագործությանը։ Լավ, արդեն այդ արարածի էությունը պարզ է։ Նա և նրա կողակիցը հաճույք են զգում հայրենակիցների մահերից, դրանից ուժ ստանում արյունարբու վամպիրների պես և հարստանում։ Թուրքիայի նախագահն արդեն որերորդ անգամ ասաց նաև, որ գարշապետը խոստացել է Զանգեզուրի միջանցքը բացել։ Այսպիսով դավաճանի և նրա կողակից դավաճանուհու դեմքերն ամբողջովին պարզ են։
Ինձ այլ բան է ապշեցնում։ Միթե՞ այսքանից հետո, այս երկյակին դեռևս պաշտպանողներ կան։ Զարմանալիորեն, այս ամենին չհետևեց գեթ մեկ հրաժարական։ Բոլոր քպ-ական պատգամավորները, նախարարները շարունակում են ստրուկների պես ծառայել դավաճանական զույգին։ Բա արյունարբու ոստիկան-մուսռնե՞րը։ Իմացե՛ք բոլորդ, այս ամենը հիշվելու է և ձեր սերունդները՝ երեխաներ, թոռներ, ծոռներ, մնալու են ամենաթունդ հայհոյանքների և նզովքներիի տակ, ամաչելու են իրենց հայր, պապերից, փողոց դուրս գալուց։ Իսկ դուք բոլորդ, չեք մարսելու և դառնալու եք դժոխքի բաժին»։