կարևոր
3421 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-07 15:14
Քաղաքական

Հերթական դավաճանական քայլը․ Ավետիք Իշխանյան

Հերթական դավաճանական քայլը․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

«Երեկ տեղեկություն տարածվեց, որ Հայաստանը մասնակցելու է ս․թ․ապրիլի 22-ին ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների մասնակցությամբ մեկնարկող «Defender 2023» զորավարժություններին, որին, ի դեպ չեն մասնակցում Թուրքիան և Ադրբեջանը։ Այս տեղեկությամբ խիստ անհանգստացած էի, մտածելով, որ հերթական հիանալի առիթն ենք տալիս թշնամուն այդ օրերին Հայաստանի վրա հարձակվելու, նոր տարածքներ գրավելու համար, որը կուղեկցվի հարյուրավոր զոհերով։ Մի փոքր հանգստացա, երբ պարզվեց, որ Պենտագոնի կայքից հեռացված է Հայաստան անունը։Մտածում էի, թե արդյոք, ԱՄՆ-ի որոշու՞մն է սա եղել, թե՞ Հայաստանի վարչապետ կոչեցյալը մի քիչ խելքի է եկել և հրաժարվել զորավարժություններին մասնակցելուց։Սակայն, Հայաստանի ՊՆ-ն հայտարարեց, որ ընթացիկ տարում պլանավորվում է ԱՄՆ-ի կողմից նախաձեռնված երկու այլ զորավարժությունների մասնակցությունը։Կարելի՞ է, արդյոք սրանից հետևություն անել, որ «Defender 2023» -ից կամ ԱՄՆ-ն է որոշել Հայաստանին հանգիստ թողնել, կամ իր տափակ խելքով վարչապետ կոչեցյալը շանտաժ է անում Ռուսաստանին։ Առաջին դեպքում, դուրս է գալիս, որ փաստորեն, ԱՄՆ-ը շատ ավելի է անհանգստացած Հայաստանի անվտանգությամբ, քան Հայաստանի դավաճան ղեկավարը, երկրորդ դեպքում, որն ավելի հավանական է, սա ոչ այնքան զավեշտալի, որքան հերթական վտանգներով լի, հակապետական ավանտյուրան է»։