|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայտարարվեց, որ վարչապետ կոչեցյալի ժառանգորդին առևանգել են։ Պատկերացրեցի տասնյակ թիկնեղ, դիմակավոր երիտասարդների, թե ինչպես են մի կողմ հրում թիկնապահներին, ոլորում Աշոտիկի ձեռքերը, գլխին պարկ քաշում և հրելով առանց պետհամարանիշներ մեքենայի մեջ, անհետանում։
Բայց, պարզվում է սա հերթական գարշաբեմադրությունն էր։
Հարցեր․
1.Ի՞նչ գործ ուներ Աշոտիկը այն վայրում, որտեղ զոհված զինծառայողների ծնողներն էին։
5.Երբ Աշոտիկը «սարսափահար» թռչում է մեքենայից, այդ ո՞վ անմիջապես հայտնվեց և այդ դրվագը նկարահանեց։
Ամփոփում․
Սա հերթական գարշաբեմադրությունն էր, նման Աբաջյանի, ցեղասպանության պապիկներին, ոտքեր համբուրող Աշոտի տատիկներին և այլ կեղծ հերոսների։
Սակայն այս գարշաբեմադրությունը խփեց նախորդների բոլոր ռեկորդները՝ վարկաբեկելով զոհերի ծնողներին և օգտագործելով սեփական որդուն։
Հանուն ի՞նչի․․․Շուտով կիմանանք։
Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան