|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Փաստաբան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արդեն 3-րդ մարզի դպրոցի տնօրենն է դիմում ինձ, որպես փաստաբանի, խորհրդատվություն հայցելով, թե ինչ կարող են անել, երբ մարզպետարաններից ստիպում են դպրոցի կոլեկտիվով Երևանում մասնակցել իշխող քաղաքական ուժի կողմից կազմակերպվող Երևանի ավագանու նախընտրական հավաք-երթին:
Տնօրենները մասնավորապես հետաքրքրվում են, թե ինչպես կարող են պաշտպանել աշխատողների իրավունքները, երբ մարզպետարանի պաշտոնյան իրագործի պատժելու սպառնալիքը՝ եթե ուսուցչական կոլեկտիվը չմասնակցի այդ հավաք-երթին:
Նրանց տրամադրել եմ իրավական խորհրդատվություն, որի շրջանակներում նաև խորհուրդ եմ տվել հավաք-երթին մասնակցելու պարտադրանքի վերաբերյալ հավաքել ապացույցներ, օրինակ՝ ձայնագրություններ և այլն:
Հ.Գ. տնօրենների հեռախոսները զուր չգաղտնալսեք, նրանք ինձ հետ կապ են հաստատում ապահով կապի միջոցներով»: