|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ԱԺ հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն անդրադարձավ հարկային օրենսգրքին, որի փոփոխությունից հետո գնաճ արձանագրվեց, և այդ թանկացումները հունվարի 1-ից զգացին քաղաքացիները` իրենց բյուջեի վրա:
«Ակցիզային հարկի բարձրացումից հետո բարձրացան վառելիքի գները, որն էլ հանգեցնելու է շղթայական նորանոր թանկացումների: Սրան զուգահեռ` բնակչության եկամուտները ոչ միայն չեն աճել, թոշակ ու աշխատավարձ ոչ միայն չեն բարձացել, այլ որոշակի խավի մոտ եկամուտները նվազել են՝ եկամտահարկի փոփոխութամբ պայմանավորված»,- ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ «Ելք»-ը խոսել է ժամանակին այդ մասին: Ըստ նրա` անկախ նրանից` ում են ձայն տվել խորհրդարանական ընտրություններին, կոչ են անում մասնակցել թանկացումների դեմ երթին: «Բողոքեք ոչ թե «Ֆեյսբուք»-ում, տանը` բազմոցին նստած, շրջապատում, այլ փողոցում`մասնակցելով «Ելք»-ի` հունվարի 19-ին հրավիրած երթին, «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում»,- ասաց նա: