|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը մասնակցել է ԱՄՆ-ում կայացած պահանջատիրական երթին` ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի: Նա ցույցի ընթացքում արած սելֆին տեղադրել է Twitter-յան իր միկրոբլոգում և գրել. «Մենք երբեք չենք մոռանա 1915 թվականին կոտորված 1.5 միլիոն տղամարդկանց, կանանց և երեխաներին: Երբեք չմոռանաք 1915 թվականը»:
Մինչ երթին մասնակցելը` ամերիկացի կոնգրեսականն իր էջում կոչ էր արել հետևել Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոդվածներին` նշելով. «Նրանց վերքերը, որոնք նաև մերն են, դեռևս բաց են»:
Հիշեցնենք, որ Շիֆը օրեր առաջ կոչ էր արել նախագահ Օբամային` օգտվել իր վերջին հնարավորությունից և ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
