|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ Արցախի նախագահին ՀՀ իշխանությունների չշնորհավորելը մի պատճառ ունի՝ վախը:
«Վախենում են Ալիևից, Ադրբեջանից: Այս պահին, երբ Արցախն իր ամենաճակատագրական պահին է գտնվում, երբ Արցախի գոյության խնդիրն է, երբ Արցախի 120 հազար հայերի կյանքի խնդիրն է, առավել քան երբեք անհրաժեշտ է ՀՀ քաղաքական աջակցությունը: Այդ քաղաքական աջակցությունը այսօր, ցավոք, այսօր հայ ժողովուրդը չի տեսնում: Դա ուղղակի հերթական պարտվողական քաղաքականության շարունակությունն է: Նիկոլ Փաշինյանը, առանց դրա իրավունքն ունենալու, դավադրաբար հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի գերիշխանությունն Արցախի նկատմամբ», - նշեց պատգամավորը:
Նա ավելցարեց, որ ՀՀ-ն պետք է կարողանա իր հարցերը լուծել, այլ ոչ թե կարողանա ժամանակի մեջ մեղավորներ գտնել. «Մեղավոր են համանախագահները, քովիդը, Ռուսաստանը, գլոբալ տաքացումները… այս իշխանության համար մեղավոր են բոլորը, բացի իրենցից»:
Խաչատրյանը նշեց, որ ակնհայտ է՝ հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն կա: