|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է հայ զինծառայողի ձերբակալության մասին՝ նշելով, որ նա ունի հրազենային վնասվածք։
Ադրբեջանը նրան ներկայացրել է որպես դիվերսանտ։ Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն այսօր հայտնել էր, որ օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը:
Վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։
Քիչ առաջ ՀՀ ՊՆ-ն Ադրբեջանի վերոնշյալ հաղորդագրությանը հակասող հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ այն ապատեղեկատվություն է։