|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բրիտանական ոստիկանությունը հայտնել է WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալության մասին: Այդ մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«47-ամյա Ասանժը այսօր` ապրիլի 11-ին, ձերբակալվել է Լոնդոնի մայրաքաղաքային ոստիկանության կողմից Էկվադորի դեսպանատանը` թույլտվության համաձայն, որը տվել է Վեստմինստերի դատարանը 2012-ի հունիսի 29-ին»,- հայտնել է ոստիկանությունը:
Հիշեցնենք, որ WikiLeaks-ի հիմնադիրը Շվեդիայի իշխանությունների կողմից մեղադրվում է բռնաբարության եւ սեռական ոտնձգությունների համար:
Ի դեպ, Էկվադորի իշխանությունները որոշել են այլևս ապաստան չտալ Ասանժին: