|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Երբ ժամանակին ԵՄ դիտորդական առաքելությունը սահմանագծում պարեկություն իրականացնելու գործառույթ էր ստանձնում, և´ իշխանությունը, և´ ԵՄ պաշտոնյաները կարևորում էի դրա` ադրբեջանական հնարավոր ագրեսիան զսպող դերակատարությունը:
Հիմա Ադրբեջանը հրադադարի ռեժիմի խախտումներ է հրահրում նույնիսկ նրանց ներկայությամբ կամ ուղղությամբ, իսկ դա պատահականություն չի կարող լինել, որովհետև պարեկության գրաֆիկի վերաբերյալ ԵՄ-ից տեղեկատվություն փոխանցվում է նաև Ադրբեջանին:
Վերջին օրերին, երբ առաջնագծում որոշակի ակտիվություն է դիտվում և կրկին առաջին պլան է եկել հնարավոր լարվածության նոր ալիքի մասին կանխատեսումներ, ժամանակն է ճշգրտելու-հստակեցնելու ԵՄ դիտորդական առաքելության իրական դերի ու նրա աշխատանքի քաղաքական հետևանքի հարցը:
Կոպիտ ասած, պետք է հասկանալ, թե ինչ է տալիս ՀՀ-ին այդ առաքելությունը ռազմական կամ քաղաքական տեսանկյունից, որպեսզի վերջում չպարզվի, որ որևէ խնդիր չենք լուծենք և Հայաստանին զուտ ՌԴ-Արևմուտք դիմակայության հետևանքն է «նվեր» մնացել»: