|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է․
«Այն, որ Թուրքիան ու Ադրբեջանը շտապում են Հայաստանի հետ «խաղաղության» պայմանագիր կնքել, հասկանալի է (իրենց շահերի տեսանկյունից): Իսկ թե ինչու է Նիկոլ Փաշինյանը շտապում, դա արդեն անհասկանալի է (Հայաստանի շահերի տեսանկյունից): Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը հենց այդ հասկանալի անհասկանալիությունը նկատի ուներ՝ հայտարարելով, որ հապշտապ համաձայնությունը կարող է հանգեցնել հակամարտության:
Մեր խնդիրը հայկական շահերը ռուսական և իրանական շահերի հետ համադրելն է, որպեսզի Արցախը չհայաթափվի, ռուս խաղաղապահները մնան Արցախում, Սյունիքի ողնաշարը չջարդվի և Հայաստանը մնա որպես անվտանգ պետություն: Նիկոլ Փաշինյանն այդ խնդիրները լուծող չէ: Նա չի ուզում և չի կարող լուծել»։