|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Հայոց Ցեղասպանության հանցագործությանը ժամանակին պատշաճ գնահատական չտալն է պատճառը, որ Ադրբեջանը կարծում է, թե անպատիժ` ինչպես Թուրքիան, կարող է Արցախում իրականացնել մարդկության դեմ ուղղված հանցագործություն` էթնիկ զտում և ցեղասպանություն։
Որպեսզի կանխարգելենք սա, աշխարհը պետք է արդարացի գնահատական տա և ստիպի Թուրքիային փոխհատուցել Հայոց Ցեղասպանությունն իրագործելու համար։
Իսկ այսօր Ադրբեջանի կողմից կատարվողը պետք է որակվի ցեղասպանության և էթնիկ զտման քաղաքականություն, համապատասխան հետեւանքներով։
Սա իհարկե այն դեպքում, եթե ինչպես իմ շատ հայրենակիցներ են հավատում, աշխարհը միջազգային իրավունքի վրա է հիմնված և մեծ պետությունները(արեւմտյան) ունեն և հիմնված են արժեքային բարձր հենարանի վրա»։