|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը կարծիք հայտնեց, որ Սահմանադրության փոփոխությունն ուղղված է կառավարման խորհրդարանական համակարգի արդյունավետության բարձրացմանը, ինչը թույլ չի տա, որպեսզի ստեղծվեն կառավարման ճգնաժամային պահեր: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ճգնաժամային պահեր չունենանք»,- ասաց պատգամավորը:
Նա հավելեց, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին է ներկայացրել իր առաջարկությունները:
Իսկ ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների նախագծի բազմաթիվ քննադատություններին, պատգամավորը համարեց, որ դրանք զգայական-հուզական դաշտից են: