|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանը հեռախոսազրույց է անցկացրել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցության օրակարգի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցերի շուրջ:
Նշվում է, որ Ադրբեջանը հայտնել է իր դիրքորոշումը Հայաստանի հետ վերջին մեկ ամսվա ընթացքում կայացած բանակցությունների և օրակարգային բաց հարցերի լուծման հեռանկարների վերաբերյալ։