|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«ԱԳՆ-ից չեն հայտնում, թե երբ, կոնկրետ որ օրն է նախատեսված արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այցն ԱՄՆ։ «Երբ հրապարակելու լինի, կհրապարակենք»,- երեկ մեր լրագրողին ասել է գերատեսչության խոսնակ Աննա Նաղդալյանը։ Այցը նախատեսված է, պարզապես հարկ չե՞ք համարում հրապարակել։ «Ինչպես նշել է մեր դեսպանը, այցի նախապատրաստման ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են»։ Հիշեցնենք, որ երկու օր առաջ արտասահմանյան լրատվամիջոցներին ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը հայտնել էր, թե ներկայումս աշխատանքներ են տարվում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն նախապատրաստելու ուղղությամբ:
Ըստ դեսպան Ներսեսյանի, ակնկալվում է, որ այցն ու հանդիպումն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ կկայանա այս ամիս։ «Նշված հանդիպումը հատկապես հրատապություն է ձեռք բերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին, որի հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, վիրավորվել են հարյուրավոր եւ տեղահանվել տասնյակ հազարավոր մարդիկ»: Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն ծրագրված էր դեռ հոկտեմբերի սկզբին, հետաձգվեց Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով: Փորձագետները չեն բացառում, որ ԱՄՆ-ում տեղի ունենա եռակողմ հանդիպում՝ նաև Ադրբեջանի արտգործնախարարի մասնակցությամբ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: