04 10 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 450.73 |
GBP | ⚊ | 520.29 |
GEL | ⚊ | 160.2 |
RUB | ⚊ | 4.31 |
USD | ⚊ | 429.14 |
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը Կարեն Անդրեասյանի վերաբերյալ մամուլի հրապարակումն ուղարկել է գլխավոր դատախազին, քանի որ նրա գնահատմամաբ, տեղեկատվությունը պարունակում է ենթադրյալ ծանր հանցագործության հատկանիշներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Րաֆֆի Ասլանյանը։
«Երեկ համացանցի 168.am կայքում տեղեկատվություն հրապարակվեց առ այն, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը իր մոտ է հրավիրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մի շարք դատավորների, քվեաթերթիկներ է բաժանել և առաջարկել է Դատարանի «ստվերային» նախագահ ընտրել, քանի որ ինքը չի կարողանում աշխատել՝ նույն Դատարանի նախագահ, ՀՀ լավագույն դատավորներից մեկի՝ Մխիթար Պապոյանի հետ։
Այլ հարց է, որ Մխիթար Պապոյանի հետ աշխատելը մեծ պատիվ է յուրաքանչյուր նորմալ մարդու և իրավաբանի համար, իսկ ըստ նույն տեղեկատվության, իհարկե, Կարեն Անդրեասյանն արժանապատիվ դատավորներից ստացել է համաչափ պատասխան, սակայն նկարագրվածը պարունակում է նաև նրա կողմից կատարված ենթադրյալ ծանր հանցագործության հատկանիշներ, հետևաբար տեղեկատվությունն ուղարկել եմ ՀՀ գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու և տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակահարմարության հարցը լուծելու խնդրանքով»։