|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր իր ֆեյսբուքյան էջում գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը տեղեկացրել է, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին առաջադրված «Իմ քայլը» դաշինքի ցուցակի 62-րդ համարի ներքո հանդես եկած թեկնածու Գրիգորի Երիցյանի կողմից արված հայտարարության վերաբերյալ մամուլի հրապարակումը, ըստ որի, Արաբկիրում ԲՀԿ թեկնածուի կողմից գումար է բաժանվել, Երևան քաղաքի դատախազությունից ուղարկվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ դրանում նշվող հանգամանքներն ստուգելու նպատակով:
Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակի 62-րդ համարի թեկնածու Գրիգորի Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Այսօր տեղեկացա, որ մեր համայնքում՝ Արաբկիրում, ԲՀԿ թեկնածուի կողմից գումար է բաժանվել»: