|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ազգային անվտանգության ծառայությունում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի վերաբերյալ ուսումնասիրություն է ընթանում։ Այս մասին, ի պատասխան Iravaban.net-ի գրավոր հարցման, պատասխանել են ԱԱԾ-ից։
«ՀՀ գլխավոր դատախազի տեղակալից ստացված գրության հիման վրա ԱԱԾ-ում ներկայումս ստուգվում են լրատվական կայքերում ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի վերաբերյալ հրապարակված հոդվածներում առկա տեղեկությունները»։
Հավելենք, որ օրեր առաջ լրատվական կայքերը հրապարակել էին, թե ԱԱԾ-ում Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքի կապակցությամբ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Աղբյուրը` Iravaban.net