|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կառավարության դեմ նստացույց անող զոհված զինծառայողների ծնողները որոշեցին դադարեցնել նստացույցը, բայց շարունակել պայքարը:
Նրանք ներկայացրեցին «Որդիների կանչ» ՀԿ-ի հայտարարությունը, որում ասվում է.
«Մենք ևս համակարծիք ենք այն տեսակետի հետ, որ Գայանեի պաշտպանության իրավական գործիքակազմը սպառված է, ինչը երեկ վերահաստատվեց նաև այս շենքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Մենք երկար խորհրդակցելով ծնողական համայնքի հետ, որոշեցինք դադարեցնել պայքարի այս ձևաը՝ նստացույցը: Մեր հետագա քայլերի մասին կտեղեկացնենք ավելի ուշ, քանի որ մեր պայքարը սրանով չի ավարտվում»: