|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեկ ՀԱԿ-ի երթի ավարտից հետո մի խումբ ցուցարարներ որոշեցին Ազատության հրապարակում նստացույց անել` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով:
Այս ինքնագլուխ քայլն ակնհայտորեն չէր համապատասխանում ՀԱԿ առաջնորդների ծրագրերին և կուլիսային համաձայնություններին:
Հանկարծակիի եկած Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը եւ Դավիթ Շահնազարյանը աղերսագին խնդրում էին չգնալ այդ քայլին: Լեւոն Զուրաբյանը նույնիսկ խոստացավ, որ եթե մինչեւ հաջորդ հանրահավաքը քաղբանտարկյալներն ազատ չարձակվեն, ինքն էլ է նստացույց անելու:
Դավիթ Շահնազարյանն էլ երկար հորդորում էր ցուցարարներին չհիասթափվել` վստահեցնելով, որ իրենք գիտեն, թե ինչ են անում:
Ի վերջո, ՀԱԿ ղեկավարները մեծ դժվարությամբ կարողացան համոզել և մոտ 30 ցուցարարների թեւանցուկ հեռացրին «դեպքի վայրից»:
Այսպես, աստիճանաբար ակնհայտ է դառնում ՀԱԿ-ի և ցուցարարների միջև «ջրբաժանը»: