|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Լրագրողների հետ զրույցում Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնեց, որ նստացույցն օրենքով թույլատրվում է մինչեւ ժամը 23:00-ն: Լրագրողների հարցին` ի՞նչ եք անելու դրանից հետո, Օսիպյանը պատասխանեց, որ իրենք օրենքով նախատեսված բոլոր միջոցներով դադարեցնելու են նստացույցը:
Ակտիվիստները մինչ այդ հայտարարել էին, որ նստացույց են անում, որովհետեւ հրապարակի տարածքում ոստիկանական կուտակումներ են նկատել եւ ջրցան մեքենաներ:
Օսիպյանը դրան արձագանքեց` ի՞նչ է, դուք դե՞մ եք, որ ոստիկանները պահպանում են հասարակական կարգը նաեւ ջրցան մեքենաներով: Նրանց ուղղակի առիթ էր պետք նստացույց անելու: