|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սահմանին կուտակված` աջ ղեկով ավտոմեքենաները թույլ կտան բերել Հայաստան. կառավարության նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:
Նա նշեց, որ E-draft-ում դրված է օրենքի նախագիծ, որը պատուհան է նախատեսում կոնկրետ ամսաթվով գնված` աջ ղեկով ավտոմեքենաների համար, որպեսզի դրանք ներմուծվեն:
«Սակայն որպեսզի բնակչության շրջանում շփոթություն չառաջանա, ասեմ, որ աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումն արգելված է մնում: Օրենքի փոփոխության նախագիծն ընդամենը թույլ է տալիս, որ սահմանին կուտակված մեքենաները ներս գան: Կոչ եմ անում նոր մեքենաներ չգնել, որպեսզի խնդիրներից զերծ մնանք»,- ասաց Արշակյանը:
Նա տեղեկացրեց, որ սահմանին կուտակված` աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան բերելու թույլտվության օրինագիծն արդեն իսկ շրջանառության մեջ է: Արշակյանի խոսքով` նախարարությունը ՀՀ ոստիկանության և ՊԵԿ-ի հետ սահմանին կուտակված մեքենաները ներս բերելու համաձայնություն ունի, որպեսզի ՀՀ քաղաքացիների համար խնդիրներ չառաջանան: