|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն, ըստ Yerkir.am-ի՝ ուղիղ եթերում Factor.am-ին տված հարցազրույցում հաստատել է, որ «Բիլայն» ընկերության վաճառքը քննարկվում է կառավարությունում: Նախարարը հաստատել է նաև, որ «Բիլայնի» գնորդը «Յուքոմ» ընկերությունն է: Արշակյանն ասել է, որ «Բիլայնի» և «Յուքոմի» միավորման դեպքում ռիսկերն ակնհայտ են: Խնդիրը քննարկվել է նաև փոխվարչապետի կաբինետում: Նախարարը նշել է, որ ֆիքսված կապի գերիշխող դիրքի հետ կապված՝ բոլոր ռիսկերը կքննարկվեն ու գնահատականներ կտրվեն: