կարևոր
2839 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-06 10:18
Քաղաքական

ՀՀ ԱԺ նախագահին Թուրքիայում առանձնահատուկ են ընդունել. «Փաստ»

ՀՀ ԱԺ նախագահին Թուրքիայում առանձնահատուկ են ընդունել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին մասակցելու նպատակով Անկարայում է գտնվում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Սիմոնյանը նաև ելույթ է ունեցել խորհրդարանների նախագահների՝ վեհաժողովի 30-ամյակին նվիրված գագաթաժողովում:

Ի դեպ, Ալեն Սիմոնյանը նաև տեսանյութ էր հրապարակել՝ վերնագրելով «Եռագույնը՝ Անկարայում»: Ի թիվս մի շարք պաշտոնական հանդիպումների, ուշագրավ է հանդիպումը Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ: Բանն այն է, որ, մեր նախնական դիտարկումներով, կարծես թե Հայաստանի ԱԺ նախագահներից միակ պաշտոնական այցը Թուրքիա ունեցել է Բաբկեն Արարքցյանը, այն էլ՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահի մակարդակով հանդիպում չի եղել:

Իսկ ընդհանրապես, մեր տեղեկություններով, թուրքական կողմը առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերել ՀՀ ԱԺ նախագահին ու հայկական պատվիրակությանը: Ավելին, Սիմոնյանի հետ հարցազրույցը թուրքական լրատվամիջոցները լուսաբանել են բավական մեծ ծավալով՝ առանց աղճատումների կամ ենթատեքստերի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում