|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ նիստում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործադրելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը քննարկման է դրվելու: Նա իր ՀՀԿ եւ ՕԵԿ գործընկերներին ասաց, որ շաբաթ օրը մի խումբ քաղաքացիների երեխաներ ակցիա են կազմակերպել ԱԺ մուտքի մոտ` «Մի նեղացրեք մեր ծնողներին» խորագրով: Երեխաներն իրենց նկարների միջոցով բողոքել են` կապված կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի հետ:
«Երեխաները խնդրել են, որ Հանրապետական և ՕԵԿ պատգամավորներին փոխանցեմ իրենց ձեռքով արված նկարները, հատկապես` հիշատակվում է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանի անունը»,- ասաց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ նկարները կուղարկվեն պատգամավորների աշխատասենյակներ: