|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը, պարզվում է, այդքան էլ համեստ ունեցվածքի տեր չէ: Նրա դրամական միջոցները, 2014 թվականի հայտարարագրի համաձայն, կազմել են 700 մլն դրամ, 812 հազար դոլար եւ 40 հազար եվրո: Մինչդեռ պատգամավորի տարեկան աշխատավարձը կազմել է 4 մլն 670 հազար դրամ: Սակայն նրա ապրուստի միակ միջոցը աշխատավարձն ու «Եվրոստան Ույուտ» ընկերությունը չեն եղել: Անցած տարի նա որպես շահաբաժին ստացել է 23 մլն 50 հազար դրամ: Բացի այդ Մանվել Բադեյանն 2014 թվականին 208 մլն դրամ արժեքով վաճառել է ինչ-որ հողամաս»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում