|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ական իշխանությունների համար բանակը ոչ թե երկրի պաշտպանության եւ հզորության խորհրդանիշն է, այլ հավաքատեղի, որտեղ ամենակարեւորը սննդի մատակարարումն է: Առաջ զինվորին ելակով էին կերակրում, եւ բանակին լավ նայելու չափանիշը ելակն էր, այժմ` ջրիկ ճաշը:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորամաս եւ հետեւել, թե ինչ ճաշ են տալիս զինվորներին: Նրա խոժոռ հայացքը, անշուշտ, զգաստացրել է խոհանոցի աշխատողներին, բայց լավ կլիներ՝ նման խիստ հայացքով նա հետեւեր բանակի սպառազինությանը, զինվորների կացարաններին, մեր սահմանամերձ դիրքերին ու զինպատրաստությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում