26 04 2024
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 416.73 |
GBP | ⚊ | 485.98 |
GEL | ⚊ | 144.6 |
RUB | ⚊ | 4.22 |
USD | ⚊ | 388.6 |
Օրերս հարցում էի ուղարկել Էկոնոմիկայի նախարարությանն ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ ՀՀ-ում ձիերի լայնամասշտաբ սպանդի և շուկաներում տավարի մսի փոխարեն իրացվելու տեղեկությունների կապակցությամբ։
Ստացել եմ պատասխան, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ուսումնասիրել է ձիերի սպանդի վերաբերյալ իմ գրությունը և հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ձիերի մասսայական սպանդի վերաբերյալ տեղեկատվություն չունի, և որ մսի իրացմամբ զբաղվող կազմակերպություններում իրականացված պետական վերահսկողության ընթացքում՝ տավարի մսի փոխարեն ձիու մսի իրացման դեպքեր չեն հայտնաբերվել։
Պատասխանն ինձ համար համոզիչ չէ։ ՀՀ-ում հազարավոր ձիեր կան, և ոչ մի տեղ չի երևում, թե ձիերի մորթը ինչպես, որտեղ և ում կողմից է իրականացվում, և այդ ամենից հետո՝ ինչպես է իրացվում։
Խնդիրն առկա է, նույնիսկ եթե ՍԱՏՄ-ն այն դեռևս չի արձանագրել։
Գառնիկ Դանիելյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ