|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանը որոշում է կայացրել սահմանափակել տավարի մսից հումքի ներկրումը Եվրամիությունից: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ռուսաստանի անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայությունը, որպես այս սահմանափակման պաշտոնական պատճառ, նշել է տավարի մսից հումքի սերտիֆիկատներում ոչ հավաստի տեղեկատվություն տրամադրելու հաճախակիացած դեպքերը:
Ըստ դաշնային ծառայության` տավարի մսի անվան տակ ԵՄ-ից ներմուծվում է խոզի միս: Մինչդեռ դրա ներմուծումը Մաքսային միություն սահմանափակած է:
ԵՄ-ից խոզի մսի ներկրումն արգելվել է այս հունվարին` այն բանից հետո, երբ Լիտվայում բռնկվեց խոզերի աֆրիկյան ժանտախտ: Փետրվարին հիվանդությունն արձանագրվեց նաև Լեհաստանում: