|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին մայիսի 3-ին կժամանի Դամասկոս: այցի ընթացքում նա բանակցություններ կվարի իր սիրիացի գործընկեր Բաշար Ասադի հետ, հայտնել է սիրիական Al-Watan թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Նշվում է, որ սա կլինի Իրանի նախագահի առաջին այցը Սիրիա 2010 թվականից ի վեր:
Աղբյուրների համաձայն՝ Ռաիսիի այցը կտևի երկու օր, դրա շրջանակներում տեղի կունենան Իրանի և Սիրիայի նախագահների պաշտոնական բանակցությունները երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության ամրապնդման շուրջ, հատկապես տնտեսական ոլորտում:
Թերթի տեղեկություններով՝ Իրանի նախագահի այցի ընթացքում Իրանի և Սիրիայի միջև կստորագրվեն տնտեսական ոլորտում մեծ թվով համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր: