Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.5 |
EUR | ⚊ | € 448.56 |
RUB | ⚊ | ₽ 4.6624 |
GBP | ⚊ | £ 517.52 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Սուդանի նախագահ Օմար Բաշիրը երեկ այցելել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս:
Ըստ Aztagdaily-ի` նա հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ: Կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները:
Սուդանի նախագահը հույս է հայտնել, որ Սիրիան հնարավորինս շուտ կվերստանձնի տարածաշրջանում իր դերակատարությունը:
Բաշիրը վերահաստատել է, որ Սուդանը կանգնած է Սիրիայի և նրա անվտանգության կողքին և պատրաստ է Սիրիայի տարածքային ամբողջականության համար տրամադրել հարկ եղած աջակցությունը:
Բաշար ալ Ասադն իր հերթին ընդգծել է, որ արաբական մի շարք երկրների` Արևմուտքին ապավինելը որևէ բարիք չի բերելու նրանց ժողովուրդներին:
Նշենք, որ Սուդանի նախագահն առաջին արաբ ղեկավարն է, որ սիրիական ճգնաժամի շրջանակներում այցելել է Դամասկոս: