|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Սուդանի պաշտոնանկ եղած նախագահ Օմար ալ Բաշիրի ճակատագիրը կորոշի երկրի ընտրյալ կառավարությունը: Այս մասին Եթովպիայում Սուդանի դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է երկիրը ժամանակավորապես ղեկավարող Ռազմական խորհրդի անդամ, գեներալ Ջալալեդդին Շեյխ ալ Թեյեբը. տեղեկացնում է Sky News -ը:
«Ալ Բաշիրին Միջազգային հանցագործությունների դատարանին հանձնելու մասին որոշումը կկայացնի ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը: Այս խնդիրը Ռազմական խորհրդին չի վերաբերում»,- ասել է գեներալը:
Նշենք, որ Միջազգային հանցագործությունների դատարանն Օմար ալ Բաշիրին մեղադրում է 1994 թվականին Դարֆուրում իրականացված պատերազմական եւ մարդկության դեմ հանցագործությունների մեջ: