|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Կառավարությունը դեկտեմբերի 25-ի նիստում հավանություն կտա որոշման նախագծին, համաձայն որի` Եվրասիական տնտեսական միության երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման հետաքննություն անցկացնող մարմնին (Եվրասիական տնտեսական հանձնաժողով) տեղեկատվություն տրամադրող` Հայաստանի Հանրապետության լիազոր մարմիններն են ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` յուրաքանչյուրն իր իրավասության շրջանակներում:
Որոշման նախագծում ասված է. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրող Հայաստանի Հանրապետության լիազոր մարմիններ նշանակելու խնդիրը բխում է Եվրասիական տնտեսական միության պայմանագրային դաշտի պահանջներից` համապատասխան համաձայնագրի դրույթների ապահովման նպատակով»: