|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում Սուրբ Մարֆայի տանը համբուրել է Հարավային Սուդանի ղեկավարների ոտքերը, որտեղ, 2013-ից սկսած, արյունալի հակամարտություն է դինկա և նուեր ազգությունների միջև. հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ 2018-ին երկրի քաղաքական գործիչները հրադադարի մասին համաձայնագիր են ստորագրել` խոստանալով ապահովել խաղաղությունը երկրում:
«Խաղաղ պայմանագիր ստորագրած ձեզ` երեքիդ, որպես եղբայր, խնդրում եմ խաղաղության մեջ մնալ… Ձեր միջև դեռ պայքար կլինի, սակայն ժողովրդի առջև միասնական եղեք: Այդպես դուք հասարակ քաղաքացիներից կվերածվեք ազգի հայրերի»,- ասել է քահանայապետը:
Լուսանկարը` ստորև:
