|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ է ունենում Արագածոտնի մարզի բնակիչների հետ: Նշենք, որ մինչ ելույթի համար նախատեսված ամբիոնին մոտենալը Ծառուկյանին են մոտենում բնակիչները ու ողջագուրվում նրա հետ:
Ծառուկյանի՝ ապարանյան ջերմ ընդունելությանն ու ճանապարհման արարողությանը հաջորդեց Աշտարակ քաղաքի բնակիչների հետ ջերմ ընդունելության՝ արդեն արարողակարգի վերածված գործընթացը: Ի դեպ, այստեղ տեղի ունեցավ հետաքրքիր միջադեպ. մի կին մոտեցավ Ծառուկյանին և կռացավ նրա առջև՝ փորձելով համբուրել նրա ոտքերը: Ծառուկյանն ինքն էլ անմիջապես կռացավ ու թույլ չտվեց, որ կինը դա անի: